Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Սթրայքբոլի գործը» հավակնում է տեղ գտնել աշխարհի ամենազավեշտալի քրեական գործերի թոփ-տասնյակում

«Սթրայքբոլի գործը» հավակնում է տեղ գտնել աշխարհի ամենազավեշտալի քրեական գործերի թոփ-տասնյակում
14.07.2025 | 11:11

ՈՒրեմն, «առաջին մեղադրյալ» Անդրանիկին բռնելուց 36 ժամ հետո մեր քաջարի իրավապահները ձերբակալում են ևս 6 անձ։

Նրանցից 5-ին բռնում են լրիվ անկապ տեղը ու 72 ժամ անիմաստ պահելուց հետո բաց են թողնում։

Ընդ որում, նրանցից չորսը դաշնակցական են, իսկ մեկը… սանտեխնիկ, որը սկի կյանքում «սթրայքբոլ» բառը լսած չկար։

Հուսով եմ՝ մի օր անպայման կիմանամ, թե էդ մարդն ինչ էր արել, որ արժանացել էր նման վերաբերմունքի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։

Ի՞նչ էր արել էդ մարդը։

Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։

Դե բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։

Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ